Зарубежная поэзия · На армянском языке

Хвалю тебя, ангел во плоти

Зарубежная поэзия О Боге и душе
Настройка шрифта
Размер
19
От 14 до 30 пикселей
Шрифт

Գովեմ ըզքեզ, մարմնով հրեշտակ,
Բարի արմատ՝ սուրբ յիշատակ,
Յորթոն կենաց տունկ բարունակ,
Ի գնացըս ջուրց հոգւոյն վըտակ:

Րամեալ ստեղունք ոստ ճախարակ,
Բողբոջախիտ երփնագուսակ,
Ոսկեճաճանչ վարսագիսակ,
Խայծեալ ողկոյզ, համ քաղցրանակ:

Իբըր խընձոր մի ի ճըղի,
Գունագեղեալ ազգի ազգի,
Տերևապատ քօղեալ ծածկի,
Հոտն ի նմանէ արտաբուրի:

Գունով ես դու պըտուղ բարի,
Ծառ քո ի դրախտն որ յԱդենի,
Ադենն է մերս եկեղեցի,
Որ ի հոգւոյն առոգանի:

Որակն աճումըն հասակի,
Որ յենթակայն տեղակալի,
Տերևն է զգեստ պատմուճանի,
Պատշաճաւոր ըստ կըրօնի:

Րաբո՛ւն, համբաւ գործոյդ բարի,
Որ ոչ թաքչի ընդ գըրուանի,
Կամ հոտ անոյշ ըստ Պաւղոսի,
Բուրեալ ի փառըս Քրիստոսի:

Իսկ մուտն ի քեզ մահկանացուի,
Որ և երկուքըն շաղկապի,
Անտի և ելն է անմահի,
Լուծեալ կապիմք անլուծելի:

Սիրով քո սիրտս իմ տոչորի,
Նուաղեալ մարմինս այլագունի,
Կամ տարակոյս յայսմ աշխարհի,
Ծըփամ յալիս մեղաց ծովի:

Есть видео или песня на эти стихи? Добавьте ссылку

Войдите, чтобы добавить ссылку на видео или песню.

Обсуждение

Комментарии

0

Комментариев пока нет. Будьте первым.