Зарубежная поэзия · На армянском языке

Не гордись собой

Зарубежная поэзия О Боге и душе
Настройка шрифта
Размер
19
От 14 до 30 пикселей
Шрифт

Մի՛ պարծենալ դու ի քէնէ, թէ ես գանձուց տէր եւ մալի,
Կամ թէ ու(ժո)վ ես զօրաւոր, յաղթող յամէն պատերազմի,
Կամ թէ խելօքտ ես դու խիկար՝ նըմանապէս Սողովմոնի,
Կամ քո հոգովտ ես դու մաքուր, սըրտովըտ՝ սուրբ ւ առաքինի:

Թէ ես գիտուն ու իմաստուն, տէր ես խելաց եւ հանճարի,
Նա դու ծառ ես ծաղկած, որ ես բերել պըտուղ բարի.
Ծարաւած մարդ ու քաղցած, ի քեզ ի մօտ ով հանդիպի,
Ճաշակէ ի քո պըտղոյն՝ զինչ որ շըրթունքըտ բարբառի:

Թէ անգէտ ես դու մըտօք, ու պիղծ գործով սատանայի,
Նա դու ծառ ես վայրենի, որ ոչ բերէ պըտուղ բարի.
Անպիտան ես դու մարդկան, փուշ ես, խայթող զերդ օձ քարբի,
Որ ով ըզփուշըն ձեռն արկէ, նա իր մարմինը վընասի:

Թէ ջօհար ուզես անգին ու կու ճանչես, ւ ես ջօհարի,
Կամ պատուական ակն ու գոհար, ու մարգարիտ քեզ, թէ պիտի,
Նա դու լըսէ իմաստնոյն՝ զինչ որ խըրատ տայ ի կարգի,
Խելօքըտ լեր դո՛ւ այլ խիկար քեմիագար գանձուց մեծի:

Ով որ ունի գործըս բարի, ու սիրտըն սուրբ, խոնարհ հոգի
Բընակարան է աստուծոյ, տունն եւ տաճար է արքայի,
Երրորդութեանն աթոռ կոչի, աստուածութիւնն ի նա բազմի
Օթեանք է Քրիստոսի, հոգւոյն սրբոյ տուն եւ տեղի:

Խոնարհութիւնն՝ արդարութեամբ, հիմըն է հաստատ, անխախտելի
Զի որ խոնարհ է ի յերկրի, նա աստուծոյ որդի կոչի,
Զի աստուած, որ ի բարձունս է բազմել, Տէրն ամենի,
Խոնարհեցաւ յերկնից յերկիր ի կերպարանըս ծառայի:

Թէ սուրբ լինիս ւ առաքինի, զինչ սուրբ Գրիգոր ի վիրապի.
Կամ սրբութեամբ յերկինքն ելնես, զձայնըն լըսես ըզհրեշտակի.
Ու թէ չունիս խոնարհութիւնն ու սէքին սիրտ եւ հեզ հոգի,
Աւաղե՛մ զքեզ, Կոստանդի՛ն, զի ես ունայն եւ սնոտի:

Есть видео или песня на эти стихи? Добавьте ссылку

Войдите, чтобы добавить ссылку на видео или песню.

Обсуждение

Комментарии

0

Комментариев пока нет. Будьте первым.