Зарубежная поэзия · На армянском языке

Վասն ղարիպի

Настройка шрифта
Размер
19
От 14 до 30 пикселей
Шрифт

Հոգի՛ մի՛ ասեր ղարիպ, թէ չէ իմ սիրտս կ’արունի.
Ղարիպն ի յօտար երկիր գեմ խիստ դժար կու լինի.
Զինչ հաւքն երամէն ի զատ մոլորած՝ ի տեղ չի հանգչի,
Այնչափ երերուն կենայ մինչ որ իւր երամն հասնի։

Ղարիպ, սիրտդ մի՛ նեղեր, այս դժար օրերս անցնի.
Շատ ղարիպ ի տուն դարձաւ, մի՛ վախեր թէ քեզ չի լինի.
ԶԱստուած ողորմած կ’ասեն, ողորմի ամէն ղարիպի,
Քեզ այլ օգնական լինի, որ հասնիս սրտիդ մուրատի։

Հոգի՛, ամ դու լաւ կասես, սիրտս է սեւ քան զգործելի.
Ի ղարիպութեան դարտէն երեսիս գոյնն կու քաղի.
Յորժամ ես ի միտ ածեմ զիմ եղբարքն եւ զիմ սիրելիքն,
Հոգիս բերանիս կառնու, կու քակի, ճարակ մի չունիմ։

Ղարիպ, ղուսայ մի՛ աներ, ղուսայէն մարդ ի՞նչ կու շահի.
Շատ մանուկ ղուսայ կանէ, ի շահին տեղն կու զենի.
Ղուսան շատոց ցաւ բերէ, ի ցաւէն մարդն մեռանի.
Զինչ սիրտն ի հասրէթ ունի, ամէնէն մահրում կու լինի։

Աւա՜ղ զղարիպն ասեմ, որ յօտար երկիր հանդիպի,
Աչերն արտասուօք ի լի, յերեսէն ի վայր կու թափի.
Յորժամ ի մէճլիս նստի, յանկակած սրտիկն արունի,
Զաչերն ի բոլորն ածէ, կարեւոր եւ զոք նա չունի։

Ամենքս ենք ղարիպ, եղբարք, հայրենի մարդ իսկի չունի.
Հաւասար գնալու ենք, զի այն կեանքն է մեզ հայրենի.
Աստէնս քեզ ճարակ արա՛ որ յանդէն հոգիդ չի տանջի,
Զսուրբքն ի քեզ եղբայր շինէ, ու զհրեշտակք արա՛ սիրելի։

Репетиция

Мкртич Нагаш

Վասն ղարիպի

Перед первой строкой нажмите «Начать замер». После последней нажмите «Закончить».

Время чтения0:00
Есть видео или песня на эти стихи? Добавьте ссылку

Войдите, чтобы добавить ссылку на видео или песню.

Обсуждение

Комментарии

0

Комментариев пока нет. Будьте первым.