Ունայնութիւն աշխարհիս
Настройка шрифта
Երազ է սուտ, եղբարք, աշխարհիս բաներն ի լման.
Ո՞ւր են թագաւորք, իշխանք, պարոնայք եւ սուլթան ու խան.
Շինեցին բերդ ու քաղաք, դարպասնի, ու շատացան,
Յետոյ գէմ անտէր թողին, ու մտան ի հող՝ ի զնտան։
Նաղա՛շ, մի՛ խաբիր մեղօք, մի՛ դատիր անասնոյ նման.
Մի՛ գիրկ աշխարհիս ածեր, մի՛ կարծեր, թէ քեզ տի մնան.
Շուտով քեզ խնդիր կուգան, ու խոցեն զհոգիդ մահուան.
Հոգիդ բաժանի ի քէն, ու մնայ մարմինդ ի զնտան։
Աշխարհս գէմ վաֆա չունի, ու չար է մարդ ու բարի,
Օրիկ մի խնդալ կուտայ, բայց յետոյ է դառն ու լեղի.
Աշխարհիս մի՛ հաւատար, զօրն ի բուն գէմ սուտ կուխօսի,
Զինչ որ խոստանայ մարդուն, չի պահել զիւր խօսքն ի տեղի։
Շատոց խոստանայ հանգիստ, ու պահէ զօրն յերերունի.
Շատոց մեծութիւն ասաց, ու պահէ աղքատ՝ անօթի.
Խաբէ թե ուրախ պահեմ, ու առնեմ զօրդ ի բարի,
Ի միջոյ ծովուն տանի, ու պահէ ի տարտարոսի։
Աւուրք մի վերայ անցնի, լուկ մահուն օրն հասանի.
Յարեւուն դատարկ հանէ եւ առնէ ողորմ ու լալի.
Աւա՜ղ զայն աղուոր մանկտիքն, որ դարձան ի հող՝ ի փոշի.
Իւրեանց ժամանակն անցաւ զերդ զերազ մութն գիշերի։
Երբ զայդ գիտէիր, գերի՛, որ քո սէրդ ի սուգ տի փոխի,
Զաշխարհս դու մի՛ սիրեր առաւել քան զկարն աւելի.
Մալի հասրաթ մի՛ լինիր, մեծութիւնն քեզ չի՛ պիտի.
Ունիս կերակուր, հանդերձ, աւելին քեզ ցաւ կու լինի։
Է՛ ողորմելի Նաղա՛շ, դու ջանա՛ ու գործէ՛ բարի.
Զքո խրատն դու լւէ՛, որ այլոց ի գործ անցնի.
Գիտիր, թէ լողորդ էիր, նա մեղաց գետն կու տանի,
Ի հոգս աշխարհիս դատիր, շահ չունի քան զէնս աւելի։
Лира, поэтический портал · https://lira-poetry.ru/biblioteka/stihi/mkrtich-nagash/nagash-ashkharhis/
Есть видео или песня на эти стихи? Добавьте ссылку
Войдите, чтобы добавить ссылку на видео или песню.
- Лайки: 0
- Просмотры: 1
- Комментарии: 0
- 0 Войдите, чтобы добавить в избранное
Комментарии
Комментариев пока нет. Будьте первым.