Տաղ ի դէմս մարգարէիցն եւ Քրիստոսի եւ Լուսաւորչին
Настройка шрифта
Զինչ որ գեղեցիկ ծաղկունք
Կային, ամէնք գնացին.
Ծաղիկ մին այլ հանց գնաց,
Որ ամէն ծաղկունք զնա լացին։
Ծաղիկն անուշ խոտ ունէր,
Որ ամէն աշխարհս լեցցին,
Ու ամէն աշխարհաց ծաղկունք
Յայն ծաղկի սէրն դիմեցին։
Ոմանք յայն ծաղկի սիրուն
Չորցան ու դարձան դեղին,
Բազումք յայն ծաղկի սիրուն
Ծաղկեցան քան զշքարենին։
Զայն ծաղիկն Աստուած էրետ,
Նա ոմանք զգաղտն չիմացին.
Ծաղիկն ով էրետ էառ զիւրն,
Շատ ոք ի վայր մնացին։
Ծաղիկն յանց տեղ գնաց,
Որ ամէն ծաղկունք խնդացին.
Հազար գոյն զգոյն ծաղկունք
Յայն ծաղկի սէրն ժողովին։
Ծաղկունքն յայն ծաղկի սիրուն
Շաղ առին ու շողշողային.
Ամէն ծաղիկն իւր գունովն
Այն ծաղկին գլուխ դնէին։
Ծաղիկ մի նորս բացուաւ
Այն գոյնովն այն ծաղկի տեղին.
Ծաղիկն Քրիստոս պահէ
Զայն ծաղիկն ի յոտս խաչին։
Ծաղկունք մարգարէքն էին
Նահապետք եւ սուրբք առաջին.
Ծաղիկն որ յետ նոցին,
Այն Յիսուս էր Հօր Միածին.
Ծաղիկն մի նորս բացուաւ
Նոյն գոյնովն յայն ծաղկի տեղին,
Ծաղիկն էր մեր Լուսաւորիչն
Շառաւիղ սուրբն Թադէոսին։
Նաղա՛շ թէ դու խելք ունիս,
Միտ արա՛ դու գարնան ծաղկին,
Ու գոյնովք մի պայծառ լինին,
Չորանան ու դառնան դեղին։
Հանցեղ ծաղիկ մի՛ լինիր,
Որ տանէ զքեզ հողմն ու քամին.
Ծաղիկ լե՛ր բարի գործով,
Որ պտուղ տաս դու հոգւով։
Лира, поэтический портал · https://lira-poetry.ru/biblioteka/stihi/mkrtich-nagash/nagash-dems-margareitsn/
Есть видео или песня на эти стихи? Добавьте ссылку
Войдите, чтобы добавить ссылку на видео или песню.
- Лайки: 0
- Просмотры: 1
- Комментарии: 0
- 0 Войдите, чтобы добавить в избранное
Комментарии
Комментариев пока нет. Будьте первым.