Прославим храброго мученика
Настройка шрифта
Գովեմք ըզվըկայն արի,
Զմանուկըն Խաթայեցի,
Եղեւ նահատակ բարի,
Քաղաքըն որ Բաղէշ կոչի:
Րաբունւոյն երկնի ւ երկրի,
Եղեւ նա տուն և տեղի,
Վառեալ սիրովն Յիսուսի,
Ի հուր և ի ջուր տանջի:
Ի փըշոց նոր վարդ վառի,
Արմաւ և շուշան ծաղկի,
Բուրէ հոտ ըսքանչելի,
Լընու ըզքիմս ամենի:
Գունով ակըն գովելի,
Սուտակ, դահանակ, ոսկի,
Եկեալ ի յերկրէ հեռի
Պարգեւս մերս յեկեղեցի:
Որդիք Հագարու զարմին,
Եկեալ ըզքեզ ըմբըռնեցին,
Այնչափ եւ սաստիկ հարին,
Շարժել զքեզ ոչ կարացին:
Րամըք այլազգեաց գընդին,
Հարեալ զքեզ ի վայր արկին,
Կաբկուտ յանխընայ ածին
Նոր բողբոջացեալ ծաղկին:
Ի ժամանակիս վերջին,
Դու նոր նահատակ փըրկչին,
Կոխեցեք զգըլուխ չարին,
Մըտեր ի հրեղէն արփին:
Սա ի բարբարոս ազգէ,
ԸզՔրիստոս աստուած ասէ,
Կամաւք զարիւն իւր հեղէ,
Զթըշնամին յամօթ առնէ:
Лира, поэтический портал · https://lira-poetry.ru/biblioteka/stihi/grigoris-ahtamartsi/proslavim-khrabrogo-muchenika/
Есть видео или песня на эти стихи? Добавьте ссылку
Войдите, чтобы добавить ссылку на видео или песню.
- Лайки: 0
- Просмотры: 1
- Комментарии: 0
- 0 Войдите, чтобы добавить в избранное
Комментарии
Комментариев пока нет. Будьте первым.