Песнь о весне
Настройка шрифта
Գարունն երեկ պըլպուլն յայգին,
Ծաղկունքն ամէն շատլըխ արին
Եւ մուշթուլուխ տարան վարդին,
Թելեր կու գայ քո սիրելին:
Րախացեալ պլպուլ հաւին
Ընդ կանաչել վարդին թըփին,
Գընաց պլպուլն երեր զղումրին,
Թէ՝ եկ և տես ըզելք վարդին:
Ի մէջ պաղչին վըրան զարկին,
Ի ինքն էր ի քուն մէջ կոկոնին.
Կանչեց պլպալն ըզղազալին
Ի ուրախացաւ ի տես վարդին:
Գիշեր ցորեկ կամ երերան
Եւ ես կայրիմ ի դէմ կարդան.
Թէ երբ ելնէ ինքն ի քընուն,
Քանի՞ անեմ զար յիր սիրուն.
Ով սիրելիք իմ հաւասար,
Թէ գիտէք դեղ՝ արէք ինձ ճար,
Գընամ ի վարդն ի զէնէհար
Եւ ծառայեմ սրտովս յօժար:
Րամք թոչնոց, գձեզ մոռացայ,
Յորժամ զքաֆուր վարդըն տեսայ.
Ընդ ահեղ գունըն հիացայ,
Ի բուրմանէ հոտոյն արքայ:
Ի քէն հայցեմ, վա՞րդ պատուական,
Մի՞ համարիր զիս անարժան,
Կա՞մ սպասաւոր ի քոյդ դըրան,
Մի՞ արձակեր զգերիս ունայն:
Սէր քո ահեղ ւ անտանելի,
Տըկար թռչունս զիա՞րդ լինի,
Սիրտըս վառեալ հըրով այրի,
Թէ ինձ չառնես պատասխանի:
Лира, поэтический портал · https://lira-poetry.ru/biblioteka/stihi/grigoris-ahtamartsi/pesn-o-vesne/
Есть видео или песня на эти стихи? Добавьте ссылку
Войдите, чтобы добавить ссылку на видео или песню.
- Лайки: 0
- Просмотры: 1
- Комментарии: 0
- 0 Войдите, чтобы добавить в избранное
Комментарии
Комментариев пока нет. Будьте первым.