Подбор наугад

Случайный стих

Классика, современные авторы или поздравления: выберите тему, век, направление или повод и листайте стихи наугад. Повторов нет, пока не кончится подборка, а «Назад» вернёт к предыдущему.

Откуда брать стихи
Фильтры библиотеки классики
Поэт Григорис Ахтамарци
Сбросить фильтры
Библиотека классики

Закрытый сад Царя

Արքային փակեալ պարտէզ,
Մորենի վառեալ անկէզ,
Գեղմն իմանալի և սէզ,
Տաճար լուսոյ մայր սուրբ կոյս:

Բարձող արարչին էից
Նըմանեալ եղեր երկնից,
Պարծանք ամենայն կուսից,
Տաճար լուսոյ մայր սուրբ կոյս:

Գարնան առաւօտ եղեալ,
Արեգակն ի քեզ ծագեալ,
Շող և ճառագայթ իջեալ,
Տաճար լուսոյ մայր սուրբ կոյս:

Դու լուսին յարև մերձեալ,
Լոյսն արեգակնէն առեալ,
Զխաւար գիշերին մերժեալ,
Տաճար լուսոյ մայր սուրբ կոյս:

Երևեալ ծաղիկ գարնան,
Վարդ և մանուշակ, շուշան,
Նարդոս ւ ի քըրքում նըման,
Տաճար լուսոյ մայր սուրբ կոյս:

Զըրկեալն ի յանճառ յուսոյն
Վասն օձապատիր պըտղոյն,
Կեանք տըւաւ ի քէն նախնոյն,
Տաճար լուսոյ մայր սուրբ կոյս:

էրգ նոր օրհնութեան հընչեն,
Հոյլք հոգէղինացն երգեն,
Հրճուեալ բերկրանօք պարեն,
Տաճար լուսոյ մայր սուրբ կոյս:

Ընդ անմարմնական զօրաց
Ցընծան դասք տեսանողաց,
Զի կատարեցաւ առածն,
Տաճար լուսոյ մայր սուրբ կոյս:

Թէպէտ կամ ի նինջւ ի քուն,
Բայց ունիմ ըզսիրտս արթուն,
Վառեալ կամ ի քո սիրուն,
Տաճար լուսոյ մայր սուրբ կոյս:

Ժամ է փեսային գալոյ,
Երգեցէ՛ք զերգըս սիրոյ
Վասն ցնծութեան մերոյ,
Տաճար լուսոյ մայր սուրբ կոյս:

Իջեալ փեսան առ նոսին,
Տեսեալ և ուրախ լինին
Օրիորդք հարսնարանին,
Տաճար լուսոյ մայր սուրբ կոյս:

Լուսափայլ ամպ ես թեթև,
Հեղեր ի յերկիր անձրև,
Ետ մեզ զանազան պարգև,
Տաճար լուսոյ մայր սուրբ կոյս:

Խորան կազմեցար լուսոյ,
Դու ոսկի բուրվառ խընկոյ,
Քիմք ես հաւատոյ մերոյ,
Տաճար լուսոյ մայր սուրբ կոյս:

Ծառ արմաւենի ծաղկեալ,
Ի տանն աստուծոյ տընկեալ,
Պըտուղ քաղցրահամ բերեալ,
Տաճար լուսոյ մայր սուրբ կոյս:

Կընդրուկ և զըմուռ հալուէ,
Անճառ հոտ ի քէն բուրէ,
Նիւթ քո ի կենաց ծառէ,
Տաճար լուսոյ մայր սուրբ կոյս:

Հոտ քո զանազան ծաղկանց,
Դուն առեալ յարեգականց,
Զիս արա՛ լուսաթափանց,
Տաճար լուսոյ մայր սուրբ կոյս:

Զայն տուր ինձ, ո՛վ տարփալի,
Մարմինս իմ նուաղեալ մաշի,
Սիրով ծարաւիմ յոգի,
Տաճար լուսոյ մայր սուրբ կոյս:

Ղամբար վառեալ լուսաւոր,
Խորհուրդ ծնընդեան քո խոր,
Սքանչելի չըքնաղ և նոր,
Տաճար լուսոյ մայր սուրբ կոյս:

Ծոխ և ճառագայթ բազմիս,
Ընդ դասս անմարմնոց հրճուիս,
Փրկեա՛ ի հըրոյն զհոգիս,
Տաճար լուսոյ մայր սուրբ կոյս:

Մաքուր աղաւնի, տատրակ,
Սիրամարգ ոսկէտեսակ,
Գարնան աւետեաց գուշակ,
Տաճար լուսոյ մայր սուրբ կոյս:
…

Читать полностью

Как устроен случайный стих

В «Библиотеке классики» больше двадцати пяти тысяч стихотворений русских и зарубежных поэтов, а современные авторы «Лиры» публикуют новые стихи и поздравления каждый день. Случайный стих помогает читать без плана: вместо списков и поиска - одно стихотворение за раз.

Подборка перемешивается заново для каждого читателя. Пока вы листаете, стихи не повторяются; когда подборка закончится, её можно перемешать снова. По умолчанию показываются стихотворения до 100 строк, чтобы наугад не выпадали длинные поэмы: если нужны и они, выберите «Любой длины». Стрелки ← и → на клавиатуре и свайп на телефоне тоже переключают стихи.