Подбор наугад

Случайный стих

Классика, современные авторы или поздравления: выберите тему, век, направление или повод и листайте стихи наугад. Повторов нет, пока не кончится подборка, а «Назад» вернёт к предыдущему.

Откуда брать стихи
Фильтры библиотеки классики
Поэт Костандин Ерзнкаци
Сбросить фильтры
Библиотека классики

Молитва Небесному Отцу

Անմահ արքայ եւ տէր երկնի
Ազգի մարդկան կենաց լոյս ես,
Եւ խաւարեալ սըրտից մարդկան
Անշիջելի վառեալ լոյս ես:

Դու կատարեալ սիրող մարդկան,
Դու պարգեւող ես բարութեան,
Քեզ արարածքըս փառք կու տան,
Զի սըրբութիւնք սըրբոց դու ես:

Եւ տէր կենաց եւ յարութեան՝
Ես տէր զօրաց ւ իշխանութեան.
Նըստիս յաթոռ քառակերպեան
Եւ անդընդոց տեսող դու ես:

Քեզ չըկայ նման կամ օրինակ,
Ե՛ս բընութիւն անբովանդակ.
Եւ խորհըրդոց ես անքըննակ,
’Ի ամէն գործոց գիտող դու ես:

Զինչ մեզ ծածուկ կայ՝ քեզ յայտնի,
Առ քեզ չըկայ մեզ գաղտըռնի.
Ի խոր քըննող մարդկան սըրտի
Եւ ի յատեան դատող դու ես:

Տէր ես տերանց եւ թագաւոր,
Անունդ ահեղ եւ ահաւոր.
Սքանչելագործ եւ զօրաւոր
Եւ ի բարձունս երկնից դու ես:

Ի սկըզբանէ լոյս ես անձառ,
Ամէն լուսոյ ես դու պատճառ,
Եւ յաւիտեան կաս անվըճար՝
Զի յէութեան կացող դու ես:

Սիրով ծաղկեալ է գունդն երկնից,
Որ լոյս փառաց զերկիր ելից.
Եւ յանդադար շըրջագայից՝
Զերկիր հաստատ պահող դու ես:

Քեւ հիմըն եղեր հաստատութեան,
Զքո սէրտ առ մեզ յայտնի նըշան,
Եւ մեք սըրով քո՝ յաւիտեան
Ծանեաք թէ արարող դու ես:

Տէրըդ սիրով խոնարհեցար,
Եւ ի կուսէ յերկրի ծընար.
Մեզ յաշխարհի երեւեցար,
Զի ազատիչ, փըրկող դու ես:

Դու ես սիրու հիմըն ըսկըսման,
Ի քո սիրուտ բաշխես մարդկան,
Եւ ծով սիրով կայ ի սահման
Զի իր սահման եղող դու ես:

Երկինք, երկիր, ծով եւ ցամաք
Ի յոչէից սիրով ստեղծաք.
Տեառնըդ բանիւ կենդանացաք
Զի մեզ կենաց տուող դու ես:

Սէրն ի քէն է, սիրտն ի քէն է,
Համբերութեամբ կեալն ի քէն է,
Միտքն ու խելք եւ խօսքն ի քէն է,
Ամենեցուն բաշխող դու ես:

Իմ պիղծ լեզուովս եւ անմաքուր
Զկարեմ մերձիլ յանշէջ ի հուր,
Լըռէ լեզուս եւ կամ ի լուր,
Զի անքըննին մըտաց դու ես:

Քեզ, տէր, հոգի իմ փառըս տայ,
Անձն իմ ի քեզ յերակ ցընծայ,
Սիրտ իմ քենով ուրախանայ
’Ի ինձ յամէն ժամ պահող դու ես:

Զօրն աղաղակ այս քեզ ունիմ,
Զիս հաշտութեամբ հետ քեզ կամիմ,
Հաճոյացոյ որ քո լինիմ,
Զի ամէնից կարող դու ես:

Չէ՛ մնացական այս կեանքս ունայն,
Են անցաւոր եւ թէզ գընան.
Դո՛ւ, տէր, միայն ես անվաղճան,
Զի յաւիտեան տիրող դու ես:

Սուտ են ծընողքս այս երկրաւոր,
Սուտ են եղբայրք եւ մօտնոր.
Սիրով եղբայր եւ կարեւոր՝
Եւ կատարեալ ծընող դու ես:

Տէր իմ գըթած, Հայրըդ վերին,
Պահեա՛ զծառայս՝ ըզԿոստանդին,
Ինձ պարգեւէ զկենաց բարին,
Զի բուն բարուն շնորհող դու ես:

Как устроен случайный стих

В «Библиотеке классики» больше двадцати пяти тысяч стихотворений русских и зарубежных поэтов, а современные авторы «Лиры» публикуют новые стихи и поздравления каждый день. Случайный стих помогает читать без плана: вместо списков и поиска - одно стихотворение за раз.

Подборка перемешивается заново для каждого читателя. Пока вы листаете, стихи не повторяются; когда подборка закончится, её можно перемешать снова. По умолчанию показываются стихотворения до 100 строк, чтобы наугад не выпадали длинные поэмы: если нужны и они, выберите «Любой длины». Стрелки ← и → на клавиатуре и свайп на телефоне тоже переключают стихи.