Зарубежная поэзия · На армянском языке

Վասն բլբուլին եւ վարդին

Зарубежная поэзия О любви
Настройка шрифта
Размер
19
От 14 до 30 пикселей
Шрифт

Բլբուլն ի վարդն ասաց. Խիստ անողորմ ես,
Որ զիմ արիւնս քեզ հալալ կու դնես։
Թէ հանց որ բէկուման դու Գաբրիէլն ես,
Նայ մէկ հետ առ զհոգիս, քանի՞ տի տանջես։

Վարդն ի բլբուլն ասաց. Զիս յէ՞ր կու խոցես,
Դու զիմ հոգիս առիր, հետ քեզ կու գերես։
Հասրաթ կայ իմ սրտիս, որ լինիմ առ քեզ,
Աչերս է խիստ կարօտ, որ տեսանէ զքեզ։

Բլբուլն ի վարդն ասաց. Թէ սիրով կայրէս,
Նայ իմ հոգոյս հոգին, ունեւան դու ես։
Ապա քառամ արա, աչքի նազար ես,
Քանի սիասաթով ինձի խռնջեր ընես։

Վարդն ի բլբուլն ասաց. Սիրտս կու այրի,
Ունիմ շունչ ու հոգի ու չեմ կենդանի։
Կրակ կայ իմ սրտիս, անշէջ կու վառի,
Որ զքեզ խիստ ուշ գտայ ու թեզ կորուսի։

Բլբուլն ի վարդն ասաց. Հոգիս կու քաղի
Ու բաժանիլն ի քէն ինձ մահ կու թուի։
Քո շատ կարօտուդ սիրտս կու լափի,
Որ թէ շաքար տան ինձ, զահր է ու լեղի։

Վարդն ի բլբուլն ասաց. Այս ինչ գունահ է,
Զինչ դու հետ ինձ արիր՝ կատարեալ մահ է։
Հանցեղ հուքմ ու հրաման քեզ ո՞վ տուեալ է,
Որ վարդն ի քո սիրոյդ զարի ու զար է։

Բլբուլն ի վարդն ասաց. Դու զիս արիր չար,
Զար ու ֆիզան կանչեմ յալամս հաւասար։
Իմ սիրտս հասրաթով հետ քեզ կու դողար,
Դու ոչ մուրվաթ ունիս եւ ոչ գինահար։

Վարդն ի բլբուլն ասաց. Հազար գինահար։
Դու մի լինիր շուտով ի յինէն բէզար։
Ահա ես քեզ ֆիտա, իմ թաճի սարվար,
Քառամ արա, քառամ, է աչքի նազար։

Բլբուլն ի վարդն ասաց, թէ՝ աննման ես,
Չկարէ մարդ հողեղէն լեզուով գովել զքեզ։
Քան զատարզի շաքար քաղցր ու շիրին ես,
Որպէս մուշկ ու ամբար անուշահոտ ես։

Վարդն ի բլբուլն ասաց. Իմ արեւ դու ես,
Որ ի բոլոր աշխարհս լուսով կու ծագես։
Ում որ քաղցր նայես եւ նազար առնես,
Այլ հասրաթ չի մնա, երբ տեսանէ զքեզ։

Բլբուլն ի վարդն ասաց. Է՛ բոլոր լուսին,
Չկա քեզ օրինակ ջուհար մեծագին,
Քո մէկ հայիլդ արժէ զքաղաքն Մաշին,
Չէ Չինումաշին մէկ հայելուդ գին։

Վարդն ի բլբուլն ասաց. Հասրաթով սրտին,
Ինձ ալամս բոլոր չէ քո տեսուդ գին։
Յայնժամ հասանէ վարդն իւր մուրադին,
Երբ տեսանէ զբլբուլն ի մէջ տերեւին։

Բլբուլն ի վարդն ասաց. Հոգիս քեզ ֆէդէ։
Սիրով մէկ ծիծաղէ, որ արեւ ծագէ։
Լատիֆ շրթանց շարժիլդ հանցեղ շիրին է,
Որ թէ զհոգիս ուզես, նայ սիրտս յօժար է։

Վարդն ի բլբուլն ասաց. Դու ես հողածին,
Դու բարձր ես ու նիկար, լատիֆ ու նարին։
Է շահ սարքի բոստան, նազուք ու շիրին,
Երակ կանաչ կենաս քան զնշդարէնին։

Բլբուլն ի վարդն ասաց. Թ’ ի՞նչ ադաթ կա քեզ,
Ոչ յանկարծ հայիս, զսիրտս կու խոցես,
Հազար հետ ամանաթ ու երդումն տամ քեզ,
Զոր ինչ հետ ինձ արիր, այլ մարդոյ չանես։

Վարդն ի բլբուլն ասաց. Է լութֆ ու քառամ,
Որ առանց քո տեսուդ իմ կեանքն է հարամ։
Զաղուոր ձայնդ լսեմ եւ ուրախանամ,
Դառնայ ելած հոգիս եւ կենդանանամ։

Բլբուլն ի վարդն ասաց. Ես խիստ ուրախ եմ,
Դու մանշուր յալամիս, ես քեզ խնայեմ։
Յորժամ հեռանաս, նա զօրն ի մահ եմ,
Որ թէ զիս մոռնաս, անկից կու վախեմ։

Վարդն ի բլբուլն ասաց. Ի՞նչ սիասաթ է,
Որ ալամս բոլոր դէմ քեզ հասրաթ է։
Աշխարհս ամէն ի քո կրակն անկեալ է,
Շատոց սիրտ ես վառել, որ անցնելու չէ։

Նաղաշն ասաց, թէ՝ վարդն խիստ աղէկ է,
Ապա կորստական եւ անցաւոր է,
Թէ հանց որ միտք ունիս, եւ խելքդ ի բաց է,
Դու զայն վարդն սիրէ, որ դեղ կենաց է։

Քանզի սէր աշխարհիս աւուրք մի քաղցր է,
Յետոյ բաժակ մահու եւ դժոխոց է,
Զի մահ կայ եւ մեռանել, յետինն լաց է,
Եւ սարսափ դժոխոցն զիս խիստ կու մաշէ։

Репетиция

Мкртич Нагаш

Վասն բլբուլին եւ վարդին

Перед первой строкой нажмите «Начать замер». После последней нажмите «Закончить».

Время чтения0:00
Есть видео или песня на эти стихи? Добавьте ссылку

Войдите, чтобы добавить ссылку на видео или песню.

Обсуждение

Комментарии

0

Комментариев пока нет. Будьте первым.