Удивительно мне
Настройка шрифта
Զարմանալի է ինձ,
Քան զերգս երաժշտականաց,
Ձայնս ողբոց քոց հնչմունք,
Ո՜վ երանելի տէր Վահան, ընտրեալ յաստուծոյ։
Առաւել յորդորէ այս զհոգւոյս մասունըս,
Յօրինել քեզ երգս ո՛չ զղջականըս,
Այլ հոգևորըս, և ուրախարարըս,
Յորդորականըս, և ներբողեանըս,
Ո՜վ երանելի տէր Վահան, ծառայ Քրիստոսի։
Զարհուրեցուցանէ զքոյ ճգնութիւնդ
Զմարմնոյս բնութիւնըս.
Իսկ դու առաւել գտար.
Ո՜վ երանելի տէր Վահան, սիրող Քրիստոսի։
Արտաքնոցըն ըզգաստքըն
Ստեղծիչ բանք սնոտեացն ի պատրութիւն.
Իսկ քոյդ սիրայնոյ՝ աստուածարեալ և ոգեշահ․
Ո՜վ երանելի տէր Վահան, ընտրեալ յազատաց։
Որպէս քաջ նահատակ,
Պատրաստեալ ի պատերազմ,
Կատարեցեր զընթացըս քոյ,
Արիաբար՝ յազգացն հարաւայնոյ,
Դասաւորեալ ընդ անմարմնականսն.
Ո՜վ երանելի տէր Վահան, Գողթնեացն իշխեցող։
Лира, поэтический портал · https://lira-poetry.ru/biblioteka/stihi/hosroviduht-gohtnatsi/udivitelno-mne/
Есть видео или песня на эти стихи? Добавьте ссылку
Войдите, чтобы добавить ссылку на видео или песню.
- Лайки: 0
- Просмотры: 1
- Комментарии: 0
- 0 Войдите, чтобы добавить в избранное
Комментарии
Комментариев пока нет. Будьте первым.