Подбор наугад

Случайный стих

Классика, современные авторы или поздравления: выберите тему, век, направление или повод и листайте стихи наугад. Повторов нет, пока не кончится подборка, а «Назад» вернёт к предыдущему.

Откуда брать стихи
Фильтры библиотеки классики
Поэт Мкртич Нагаш
Сбросить фильтры
Библиотека классики

Վասն ղարիպի («Ղարիպին կեանքն է լալի»)

Աստուծոյ մարդասիրին փառք յաւիտեան,
Որ ստեղծեր է զարարածս զանազան,
Արեւելք, հիւսիս, հարաւ, արեւմտեան,
Մարդն ի վերայ է թագաւոր եւ աննման։

Բայց ղարիպին կեանքն է լալի, ողբերգական,
Դառն ու լեղի, լի տրտմութեամբ ի նեղ զնտան։
Յորժամ լինի օտար երկիր թափառական,
Ղարիպն օտար ոչ ճանաչեն, ոչ գիտենան։

Անդ ոչ եղբայր, ոչ սիրելի, ոչ ազգական,
Ոչ գտանէ զոք կարեւոր ասպնջական։
Թէեւ լինի պարոնորդի եւ աննման,
Հանած-վարած ասեն նմա մոլորական։

Ղարիպին հացն է լեղի, որ ճաշակէ,
Դառն ու լեղի, խառն արտասուօք ջուրն որ ըմպէ,
Թէ զորն տան նուշ ու շաքար, որ ճաշակէ,
Երբ հառաչէ, նա ի սրտէն արիւն կաթէ։

Ղարիպին սիրտն է ի սուգ, անմխիթար,
Երբ հառաչէ, նայ սիրտն ի փորն առնու գալար։
Յորժամ յիշէ զիւր սիրելիքն հաւասար,
Նա յաչերուն արիւն կաթէ երեսն ի վայր։

Ղարիպին խելքն է կորեր, միտքն է մոլար,
Եւ թէ լինի քան զՍողոմոն մտօք ճարտար,
Որ թէ խօսի բան մի քաղի անգին ճոհար,
Սաստեն նմա, թէ՝ լուռ կացիր, անգէտ, յիմար։

Ղարիպին ցերեկն եղուկ, գիշերն է վայ,
Աչերուն քունն է հատեր ու ճար չկայ,
Մտօք տանջի գիշերն ի բուն ոչ դուրանայ,
«Վաղիւն ես ինչ լինիմ գերի՞ս, երբ լուսանայ»։

Ղարիպին վայն էր եկեր, երբ քաղցենայր,
Երես ի քաշ ի փողոցներն կու մուրայր,
Շատոք փակեն զդուռն ի դիմաց, նստէր ու լայր,
Թէ կաթ մի ջուր ուզէր գերին, մէկ մի չիտայր։

Ղարիպին աղքատութիւնն է խիստ դժար,
Յամէն դիմաց էր նեղացեալ ու ճար չկայր։
Ղարիպն օտար էր ու պանդուխտ երկիր օտար,
Թէեւ նա փոխ ուզէր գերին, մէկ մի չիտայր։

Ղարիպն ի տուն երթայր մտնէր վախվախելով,
Ի տան տիրուն, զինչ ի շանէն, խիստ վախելով,
Յորժամ տեսնուն, ի դուրս հրեն անարգելով,
Եւ նա ի յետ դառնայր տրտում արտասուելով։

Շատոց սեղան լինէր դրած հազար բարով,
Եւ գայր ղարիպն ու մտանէր ամաչելով,
Նայ հազար գէշ ասեն նմայ նախատելով,
Ապա թէ տան կտոր մի հաց տրտնջելով։

Ղարիպն խեղճ էր, երբ յանկարծ հիւանդանայր,
Յօտար փողոց մոխրաթաւալ անկեալ կենայր։
Թէպէտ ունէր շատ սիրելիք, մէկ մի չկայր,
Եւ կայր անկեալ վերայ երեսին, դառն ու կու լայր։

Ղարիպն լայր եւ հառաչէր. «Ի՞նչ լինենամ,
Աւաղ գիտե՞ն իմ սիրելիքն, ինչ հալի կամ։
Ղարիպ, օտար եմ եւ պանդուխտ, դառն կու լամ,
Մէկ մի չունիմ ինձ սիրելի կամ բարեկամ»։

Ղարիպն անկեալ եւ թաւալէր ողորմագին,
Քանզի հասեալ էր օր մահու բուն ատենին,
Ոչ բարձ գլխոյն կայր ղարիպին, ոչ անկողին,
Սալն սնարէք էր, եւ աւազն՝ իր անկողին։

Ղարիպն առնոյր զոտքն ու ձգէր հոգեվարին,
Մեկնէր զբազուկն եւ տարածէր, քակէր զհոգին,
Հայէր խեղճուկ յաջ եւ ի ձախ ողորմագին,
Մէկ մի չկայր, որ կաթ մի ջուր տայր ղարիպին։

Ղարիպն ի ժամ հոգեվարին երեց ձայներ,
Մէկ մի չկայր, որ զպաղատանքն կատարէր։
Ոչ սիրելի, ոչ բարեկամ առ նա լինէր,
Նա ի խոցոյն դառն արտասուէր եւ հառաչէր։

Ղարիպին տէրն է աստուած, նմա լսէր,
Զողորմութիւն քահանային սիրտն ծագէր,
Եւ նա եկեալ վասն աստուծոյ զնա հաղորդէր,
Զղարիպ հոգին հաղորդութեամբ ուրախ առնէր։

Ղարիպին եկեալ-եհաս օրն մահուան,
Դառն հեծէր եւ արտասուօք զհոգին եհան։
Եւ կայր անկեալ մէջ փողոցին անտիրական,
Մէկ մի չեկաւ տես ղարիպին, ոչ օգնական։

Տես, թէ ինչ դառն է մահ ու կեանքն ղարիպին։
Մէկ մի չկայր, զձեռքն խաչէր ի վերայ սրտին,
Ծիծաղելով առեալ տարան յեզեր հողին,
Մէկ մի չեկաւ անդ ի թաղումն ղարիպին։

Նաղաշն ասաց, թէ ղարիպին կեանքն է հարամ,
Զղարիպին հալն գիտեմ, որ վայ կուտամ։
Թէպէտ տեսայ ամէն մարդոյ լութֆ ու քառամ,
Զղարիպութիւնն յորժամ յիշեմ, քան զուտ դողամ։

Նաղաշն ասաց, թէ՝ ղարիպին սիրտն է քնքուշ,
Քաղցրն լեղի թուի նմա եւ վարդն՝ փուշ։
Զինահար հետ ղարիպին զրուցէ անուշ,
Ողորմութիւն տուր եւ քաղէ զմեղացն փուշ։

Ամէնօրհնեալ կոյս Մարիամ Աստուածածին,
Զինահար դու օգնական լե՛ր ղարիպին։
Զամէն ղարիպ բարով հասցու իր մուրատին,
Եւ քեզ ամէնքս երկրպագեմք, Աստուածածին։

Как устроен случайный стих

В «Библиотеке классики» больше двадцати пяти тысяч стихотворений русских и зарубежных поэтов, а современные авторы «Лиры» публикуют новые стихи и поздравления каждый день. Случайный стих помогает читать без плана: вместо списков и поиска - одно стихотворение за раз.

Подборка перемешивается заново для каждого читателя. Пока вы листаете, стихи не повторяются; когда подборка закончится, её можно перемешать снова. По умолчанию показываются стихотворения до 100 строк, чтобы наугад не выпадали длинные поэмы: если нужны и они, выберите «Любой длины». Стрелки ← и → на клавиатуре и свайп на телефоне тоже переключают стихи.