Подбор наугад

Случайный стих

Классика, современные авторы или поздравления: выберите тему, век, направление или повод и листайте стихи наугад. Повторов нет, пока не кончится подборка, а «Назад» вернёт к предыдущему.

Откуда брать стихи
Фильтры библиотеки классики
Поэт Мкртич Нагаш
Сбросить фильтры
Библиотека классики

Տաղ հարսանեաց եւ ուրախութեան ամենայն մարդկան

Նախ օրհնեմք զաստուածութիւն,
Որ ստեղծ զհրեշտակս ի լուսոյն,
ԶԱդամ արար ի հողոյ
Եւ ըզկինն իւր՝ ի կողոյ:

Ահայ հոտըն գայր գարնան,
Փեսին տեսն էր խիստ խընդման,
Յորտեղ սիրելիք որ կան՝
Ամէնն ի հրսնիք թող գան:

Ղամբար է վառեր փեսայն,
Փեսաղբօր մոմըն վառման,
Ամէնուն բարեւ կու տան,
Թող երկուքըն ծերանան:

Այսօր է մեզ օր խընդման,
Հաւսար սիրելիքս որ կան՝
Հարսն են առեր ու կերթան,
Թող երկուքըն յիրար խընդան:

Շարպաթ լից ու տուր կըթխան,
Եղբա՛յր, դու խըմէ փեսայն,
Փեսաղբայր, հարսն ու փեսայն՝
Թող երեքն յիրար խընդան:

Սրկաւագունք ժողվեցան,
Քո սիրուն ղեեն գուսան,
Շատ ապրի հարսն ու փեսան,
Թող երկուքն յիրար խընդան:

Օրէնք հրամայէ զայս բան,
Թէ նոր հարսն եւ իւր փեսան՝
Զփեսաղբերըն լաւ պատուեն
Եւ լինին ճորտ ու ծառայն:

Րաբունին երկինք արքայն
Եւ սուրբըն պառւոյն տըղոյն՝
Երկուքն իջան Յորդանան,
Մըկըրտեաց ըզնա Յովան:

Կանչեաց ահեղ, բարձրաձայն
Այն Տէրն՝ Յիսուս արքայն,
«Կանայք շատ տըղայք ծընան,
Չէ՛ իմ կըքահօր նըման»:

Առաւօտ ի լոյս նըման
Լուսափայլ կենայ փեսայն,
Փեսաղբայրըն պատուական
Եւ երկուսն յիրար նըման:

'Ւիւսիս ի հարսին նըման,
Փեսայն՝ հարաւոյ կողման,
Երկուսն ի իյրար եկան,
Ահայ ժամ արեւ արնան:

Ամպն ի յերկինքն թուխ դարձան,
Զանձրեւ քաղցրահամ ցօղան,
Որ երկիրըս ծընանի,
Ծաղկունք, զարդարեալ ցընծան:

Գովեմք ըզհարսն ու զփեսայն,
Սոքայ յակոբայ նըման,
Շալլայ ի միջաց խընդան,
Ծընօղ լինին շատ մանկան:

Իւր եղբարքն առ ինք եկան,
Զփեսաեղբայրն առին, զփեսայն,
Վաղվենէքն ի յորս ելան,
Հաւասար ի ճանփա մտն:

Ես պատմեմ մէկ զարմացք բան,
Որ ամէնն աչօք տեսան,
Հա՞յ, որ յորսագահն ելան՝
Մէկ մի համբուրեաց զփեսայն:

— Սատաղայ ես քեզ երթամ,
Յո՞ւր կայիր դու այսչափ ժամ,
Քեզ եմ պահեր արմաղան,
Հազար որսու չես տար զայն:

— Առատ մայր իմ, սիրեկան,
Շուտով ջանայ, բեր դու զայն,
Տե՛ս ըզհանգամայս, որ կան,
Ի հոս չեն կենար, կերթան:

Յայնժամ ելաւ քահանայն,
Եբեր զանգին արմաղան,
Աֆարին իւր ծընօղին,
Որ է աղջիկ ու կուսան:

Եւ երկուքն առեալ տարան,
Ի յեկեղեցին մտան,
Խաչիւն պըսակեցան,
Զուգակից, հալալս եղան:

Ձայնեցէք ըզկուվանտան,
Չալեն զտապլակն եւ զչէշտան,
Եւ հետ կանչեն զթառլալան,
Որ հարսնիքս ուրախանան:

Как устроен случайный стих

В «Библиотеке классики» больше двадцати пяти тысяч стихотворений русских и зарубежных поэтов, а современные авторы «Лиры» публикуют новые стихи и поздравления каждый день. Случайный стих помогает читать без плана: вместо списков и поиска - одно стихотворение за раз.

Подборка перемешивается заново для каждого читателя. Пока вы листаете, стихи не повторяются; когда подборка закончится, её можно перемешать снова. По умолчанию показываются стихотворения до 100 строк, чтобы наугад не выпадали длинные поэмы: если нужны и они, выберите «Любой длины». Стрелки ← и → на клавиатуре и свайп на телефоне тоже переключают стихи.